Ռուսաստանը և ԱՄՆ-ը ստորագրել են համաձայնագիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների գործակման մասին տեղեկատվություն փոխանակելու մասին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ստորագրվել է Ռազմավարական հարձակողական սպառազինություններ(ՌՀՍ)-3 պայմանագրի կատարման հարցերով Երկկողմանի խորհրդատվական հանձնաժողովի հերթական նստաշրջանի ընթացքում, որը տեղի է ունեցել 2012-ի հունվարի 24-ից փետրվարի 7-ը Ժնևում:
Նոր համաձայնագրում որոշվել է տեղեկատվության ծավալը, որը կողմերը հանձնելու են միմյանց, ինչպես նաև տվյալներ կան 2012-ին բալիստիկ հրթիռներ բաց թողնելու քանակի մասին, որոնց մասին ԱՄՆ-ը և Ռուսաստանը մտադիր են ծանուցել միմյանց:





