AM
8 Փետրվար 2012 - 08:06 AMT

Օլիմպիադայի օրերին համարները Լոնդոնի հյուրանոցներում կթանկանան 3 անգամ

Մեծ Բրիտանիայի VisitBritain զբոսաշրջության վարչության պետ Սենդի Դեյվը քննադատել է ամառային Օլիմպիադայի օրերին Լոնդոնի հյուրանոցների սեփականատերերի գները բարձրացնելու որոշումը: Ըստ նրա, կտրուկ գնաճը կարող է վնասել զբոսաշրջային ինդուստրիային, գրում է Travel.ru-ն:

Զբոսաշրջային բիզնեսին կարող է վնասել նաև համարների ամրագրումը՝ օրերս Օլիմպիական կոմիտեն հյուրանոցներին է «վերադարձրել» 120 հազար համար, պարզվել է, որ ամրագրվել են պահանջվածից շատ համարներ:

Հյուրանոցների մեծ մասը բարձրացրել է գները 3 անգամ: Ըստ VisitBritain-ի, 2012թ. Մեծ Բրիտանիա նույնքան զբոսաշրջիկ կայցելի, որքան նախորդ տարի:

Արդեն այժմ բրիտանական թերթերը հաղորդում են, որ օտարերկրյա զբոսաշրջիկներից շատերը հրաժարվում են դեպի Լոնդոն ուղևորությունից 2012թ. ամռանը: Որքան քիչ զբոսաշրջիկ այցելի Լոնդոն, այնքան քիչ կվաստակեն տեղի տեսարժան վայրերը:

Սակայն պաշտոնական իշխանությունները պահպանում են լավատեսությունը: