AM
8 Փետրվար 2012 - 08:26 AMT

Սիրիայի նախագահը պատրաստ է պաշտոնական պատվիրակություն գործուղել Մոսկվա

Սիրիայի նախագահը պատրաստ է պաշտոնական պատվիրակություն գործուղել Մոսկվայում կայանալիք միջսիրիական հանդիպմանը: Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՀԽ տնօրեն Միխայիլ Ֆրադկովի հանդիպման արդյունքները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հայտնում է «Վեստին»: «Բաշար Ասադը հաստատել է Մոսկվայում կայանալիք միջսիրիական հանդիպմանը պաշտոնական պատվիրակություն գործուղելու պատրաստակամությունը»,-ասել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Ռուսական կողմը զրույցում հաստատել է սիրիացիների կողմից, առանց արտաքին միջամտության հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, կարևորել է բռնության կասեցումը ու բարեփումների անցկացումը»,-ասել է ԱԳՆ-ում: