AM
8 Փետրվար 2012 - 08:43 AMT

«Կազբեգի-Վերին Լարս» ՀԱԿ-ը դարձյալ փակ է ձյան տեղումների և ձնահյուսերի վտանգի պատճառով

Վրաստանում «Կազբեգի-Վերին Լարս» ՀԱԿ-ը փետրվարի 8-ից փակ է ձյան տեղումների և ձնահյուսերի վտանգի պատճառով:

Վրաստանի ճանապարհատրանսպորտային դեպարտամենտը շուրջօրյա աշխատանքներ է տանում, սակայն օդերևութաբանների կարծիքով Վրաստանում տեղումները 3 օր դեռ շարունակվելու են, հայտնում է «Վզգլյադը»:

Տվյալ ՀԱԿ-ը պարբերաբար ձմռանը փակվում է:

Վերջին անգամ այս ուղղությամբ երթևեկելը անհնար է եղել փետրվարի 1-4: