AM
8 Փետրվար 2012 - 08:57 AMT

«Թուրքական ավիաուղիները» 62 չվերթ չեղյալ են հայտարարել եղանակի պատճառով

Turk hava yollari՝ «Թուրքական ավիաուղիները» 62 չվերթ չեղյալ են հայտարարել եղանակի պատճառով, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը: Ձյան տեղումները շարունակվում են Թուրքիայում արդեն մի քանի շաբաթ:

Թուրքիայի զգալի մասը վերջին օրերին հայտնվել է սաստիկ սառնամանիքների ու ձյան տեղումների գոտում, շատ շրջաններում խափանվել է տրանսպորտի աշխատանքը: