AM
8 Փետրվար 2012 - 09:30 AMT

Լոնդոնը պատրաստվում է «Ֆաբերժեի մեծ որսորդական ձու» Զատկի փառատոնին

Լոնդոնը պատրաստվում է զատկի մեծ փառատոնի անցկացմանը: Փետրվարի 21-ից Լոնդոնը «Ֆաբերժեի մեծ որսորդական ձու» բարեգործական միջոցառուման շրջանակներում տուն կդառնա 200 վիթխարի զատկի ձվերի համար, ասվում է General Fabergé AfC ոսկերչական տան մամլո հաղորդագրությունում: Այդ միջոցառումն ուղղվելու է երեխաների կենսապայմանների բարելավմանը և փղերի փրկության համար բարեգործական նպատակներին:

Հասարակության ներկայացուցիչները կարող են տեսնել վիթխարի զատկի ձվեր, որոնք հատուկ մշակվել են ու զարդարվել թանկարժեք քարերով համաշխարհային ոսկերիչների, դիզայներների ձեռքերով:

«Ֆաբերժեի մեծ որսորդական ձու» փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան շահել անսովոր մրցանակ՝ Ֆաբերժե Tribute ձու, որն արժի ավելի քան 100 հազար ֆունտ ստերլինգ, ասվում է մամլո հաղորդագրությունում: