Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի է ունեցել ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի նիստը` ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:
Օրակարգում եղել է ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբներին «Ազգային արտոնագիր» շնորհելու հարցը:
Յուրաքանչյուր ակումբի փաստաթղթերի ոչ ֆինանսական չափանիշների փաթեթը առանձին քննարկելուց հետո, Արտոնագրման կոմիտեն որոշում է ընդունել «Ազգային արտոնագիր» շնորհել «Արարատ», «Փյունիկ», «Գանձասար», «Բանանց», «Միկա», «Ուլիս», «Էրեբունի-Դիլիջան» և «Շիրակ» ակումբներին, ինչը թույլ կտա վերոնշյալ ակումբների առաջին թիմերին` մասնակցելու ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2012-13 թթ. մրցաշրջանի առաջնությանը:
ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունք ստացած ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբներին «ՈՒԵՖԱ-ի արտոնագիր» շնորհելու հարցը կքննարկվի Արտոմագրման կոմիտեի մայիսյան նիստի ընթացքում` ակումբների կողմից ֆինանսական չափանիշի պահանջները բավարարելուց հետո, հաղդրդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:





