AM
8 Փետրվար 2012 - 09:42 AMT

Թուրքական Էդիրնեում արդեն երկրորդ օրն է ինչ պահպանվում է ջրհեղեղի վտանգը

Թուրքական Էդիրնեում արդեն երկրորդ օրն է ինչ պահպանվում է ջրհեղեղի վտանգը Էվրոս գետի հեղեղման պատճառով, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

Քաղաքի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում, թույլ չատլու համար, որ ջուրը թափանցի քաղաք: Այս պահի դրությամբ ջրի մակարդակը հասել է ամենաբարձր նիշին վերջին օրերի համեմատ:

Չի բացառվում, որ բնակիչները տարհանվեն: