Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը այսօր երեք կուսակցությունների ղեկավարներին, որոնք սատարում են կոալիցիոն կառավարությանը, կներկայացնի բարեփոխումների մասին նոր հուշագրի վերջնական տարբերակը: Հուշագրի մանրամասները երեկ նա քննարկել է մասնավոր վարկատուների հետ հանդիպմանը, որոնք համաձայնվել են մարել պարտքի կեսը, ինչպես նաև ԵՄ, ԵՊԲ, ԱՄՀ ներկայացուցիչների հետ, որոնք պատրաստ են Աթենքին օգնության նոր փաթեթ տրամադրել՝ 130 մլն եվրոյի չափով, որոնք սակայն տնտեսման տևական միջոցների իրականացում են պահանջում:
Հույները դեմ են այդ միջոցներին: Երեկ Աթենքում ու Սալոնիկներում բողոքի ցույցի են դուրս եկել մոտ 20 հազար ցուցարարներ:
Հունաստանից պահանջում են 20 տոկոսով կրճատել նվազագույն աշխատավարձերը մասնավոր հատվածում, կամ կրճատել ավելի քիչ չափով, վերացնելով սակայն 13-րդ և 14-րդ աշխատավարձերը, հայտնում է Եվրանյուսը:





