Ֆրանսիայի Ազգային ժողովում սկանդալ է ծագել: Իշխող կուսակցության անդամները լքել են նիստերի դահլիճն այն բանից հետո, երբ Մարտինիկից պատգամավոր Սերժ Լետչիմին համեմատել է ՆԳՆ ղեկավար Կլոդ Գեանի խոսքերը նացիստական գաղափարախոսության հետ: Անցած շաբաթ օրը Գեանը հայտարարել է, որ աջակողմյան մեծամասնության համար ոչ բոլոր քաղաքակրթություններն արժեն միմյանց: «Դուք, պարոն Գեան, նախապատվություն եք տալիս ուրվականներին, օրեցօր դուք մեզ տանում եք եվրոպական գաղափարախոսությանը, որը ծնել է համակենտրոնացման ճամբարները: Պարոն Գեան, նացիստական ռեժիմը, որը մտածում է ազգի մաքրության մասին, դա, ձեր կարծիքով, քաղաքակրթությո՞ւն է»:
Երեքշաբթի օրը Գեանը ֆրանսիացի մահմեդականների պահաջով ստիպված է եղել բացատրություն տալ: Նա պարզաբանել է, որ նկատի չի ունեցել կոնկրետ մշակույթ կամ մահմեդականներին, որոնք կիսում են հանրապետական արժեքները:





