ԱՄՆ-ում քննարկվում է սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ռազմական տարբերակը: Ինչպես հայտնել է CNN բլոգը, Պենտագոնում ստուգում են ռազմական միջամտության տարբերակները: Եվ դա չնայած ԱՄՆ վարչակազմի հավաստիացումներին առ այն, որ նա հուսով է կարգավորել իրավիճակը դիվանագիտական ու տնտեսականո միջոցներով:
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե հատկապես ով է նախաձեռնել ռազմական տարբերակի քննարկումը՝ Սպիտակ տունը թե Պենտագոնը: Սակայն, ասվում է, որ նման տարբերակների մշակումը Պենտագոնի բնականոն աշխատանքի մի մասն է կազմում:





