Սիրիայի կառավարության և ընդդիմության ուժերի միջև երկխոսություն հաստատելու հնարավորությունը բաց է թողնված առաջինի մեղքով: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին, մեկնաբանելով Ռուսաստանի ղեկավարության կոչը Սիրիայում հակամարտող կողմերի միջև համապարփակ երկխոսություն սկսելու մասին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Դամասկոսում ռեժիմի օրերը հաշված են, քանի որ Ասադը կորցրել է վերահսկողությունը իր երկրի որոշ մասերի նկատմամբ և վաղուց կորցրել ժողովրդի վստահությունը»,- ասել է նա:





