AM
9 Փետրվար 2012 - 06:33 AMT

Իսրայելում համընդհանուր գործադուլ է տեղի ունենում

Իսրայելում անժամկետ գործադուլ են հայտարարել բանկերը, երկաթուղիները, ֆոնդային շուկան և որոշ կառավարական հաստատություններ: Պետծառայողների գործադուլի նպատակը կապալառու ընկերություններում աշխատողների աշխատանքային պայմանների բարելավումն է:

Այս կապակցությամբ փակվել է Բեն-Գուրիոնի միջազգային օդանավակայանը` Թել-Ավիվի մոտ, սակայն օդանավակայանի աշխատակիցները, դատարանի որոշման համաձայն, գործադուլին կարող են մասնակցել միայն մինչև կեսօր:

Սպասվում է, որ ակցիայի ամեն օրը իսրայելյան տնտեսությանը 500 միլիոն դոլարի վնաս կհասցնի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Համընդհանուր գործադուլի անցկացման կոչ էր արել «Գիստադրութ» Համաիսրայելյան արհմիութենական միավորումը Իսրայելի ֆինանսների նախարարության հետ բանակցությունների ձախողումից հետո: