AM
9 Փետրվար 2012 - 06:40 AMT

Եգիպտոսի բանակը կապահովի անվտանգությունը Մուբարաքի հրաժարականի տարելիցի օրը

Եգիպտոսի բանակը ոստիկանության հետ փետրվարի 11-ին ապահովելու է անվտանգությունը նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի 1-ամյակի առիթով, երբ նախատեսված են համընդհանուր գործադուլ և քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Զինված ուժերը որոշել են իրենց ստորաբաժանումները տարածել Եգիպտոսի բոլոր նահանգներում, որպեսզի օգնեն ոստիկանությանը քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հարցում»,- ասվում է Զինված ուժերի գերագույն խորհրդի հայտարարությունում: