Սիրիայում գտնվող քիմիական և կենսաբանական զենքն արդեն շուտով կարող է հայտնվել հարավային Լիբանանի տարածքում գործող «Հեզբոլլահ» շիիթական խմբավորման ձեռքում: Այդպիսի եզրակացություն է բխում ԱՄԱՆ իսրայելյան ռազմական հետախուզության վերջին զեկույցներից:
Իսրայելում լրջորեն մտահոգվում են, որ Սիրիան կարող է նաև «Հեզբոլլահին» փոխանցել ժամանակակից հականավային համալիրներ և հակաօդային պաշտպանության համակարգեր:
Նման քայլը, հայտնում է իսրայելյան կողմը, կգնահատվի որպես ուղղակի սպառնալիք հրեական պետությանը և անպատասխան չի մնա, հաղորդում է BBC-ն:





