AM
9 Փետրվար 2012 - 07:16 AMT

Սարկոզին փորձել է Մեդվեդևին համոզել աջակցել Սիրիայի վերաբերյալ ԱՊԼ ծրագրին

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցում Մոսկվային կոչ է արել «լիովին աջակցել» Սիրիայի իրադրության կարգավորման վերաբերյալ Արաբական պետությունների լիգայի ծրագրին, որը նախատեսում է նախագահ Բաշար Ասադի հեռացումը պաշտոնից:

Սարկոզիի կարծիքով` Ռուսաստանը պետք է «ուժեղացնի ճնշումը սիրիական վարչակարգի վրա, որպեսզի դադարեցնի դաժան ճնշումները սիրիական ժողովրդի հանդեպ»:

Փետրվարի 7-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այցելեց Դամասկոս նախագահ Ասադի հետ բանակցությունների համար: Բանակցություններին մասնակցում էր նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը: Բանակցությունների նպատակն էր ելք գտնել փակուղային վիճակից, որը ստեղծվել է Սիրիայի շուրջ, այդ թվում նաև ընդդիմադիրների անզիջում դիրքորոշման պատճառով: Ինչպես հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, Ասադը վստահեցրել է, որ գիտակցում է իր պատասխանատվությունն երկրի առջև և հավատարիմ է բռնության դադարեցման խնդրին, պատրաստ է երկխոսություն վարել երկրի բոլոր քաղաքական ուժերի հետ: Բացի այդ, հավելել է Լավրովը, Ասադը մոտ ժամանակներս կհայտարարի երկրի ներ սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի ժամկետները: