Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ համակարգել իր ջանքերը Սիրիայի հարցում, հայտարարել է ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հելլին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մշտական կապի մեջ է գտնվել ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիի հետ ինչպես նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումից առաջ, այնպես էլ դրանից հետո»,- ասել է բեն Հելլին արաբական «Աշ Շարկ ալ Աուսատ» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով, Լավրովը տեղեկացրել է ալ Արաբիին Դամասկոսում բանակցությունների մասին:





