AM
9 Փետրվար 2012 - 08:42 AMT

Բրազիլական կառնավալը ձախողման վտանգի տակ է

Ռիո դը Ժանեյրո նահանգի ռազմական ոստիկանությունը մտադիր է ուրբաթ օրը գործադուլ սկսել, որի նպատակն է հասնել աշխատավարձերի զգալի բարձրացման: Գործադուլ են անում նաև Բաիյայի ոստիկանները: Ոմանք բարիկադավորվել են Սալվադորում՝ խորհրդարանի շենքում իրենց ընտանիքների հետ: Հանցավոր աշխարհն էլ բաց չի թողնում իր շանսը՝ հանցավորության մակարդակն երկրում աճել է մի քանի անգամ:

Լուրերը վանդալիզմի, բռնաբարությունների մասին վախեցնում են զբոսաշրջիկներին: Դրանից տուժում է տեղի բիզնեսը:

«Մենք ոչինչ չենք վաճառում գործադուլի պատճառով: Զբոսաշրջիկների մեծ մասը մնացել են նավերի վրա, դա վնասում է մեր բիզնեսին»,-ասել է տեղի գործարարներից մեկը:

Հինգշաբթի Ռիո դը Ժանեյրոյում տեղի կունենա արտահերթ քվեարկություն ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին օրինագծի վերաբերյալ, հայտնում է Euronews-ը: