AM
9 Փետրվար 2012 - 09:52 AMT

Դմիտրի Մեդվեդևը ձեռնամուխ է եղել «բաց կառավարության» ստեղծմանը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը պետք է առաջարկություններ հավաքի «բաց կառավարության» ստեղծման վերաբերյալ: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, նրա տեղակալներ են դարձել Մեդվեդևի օգնական Արկադի Դվորկովիչը և նախագահի խորհրդական Միխայիլ Աբիզովը, հաղորդում է Lenta.ru-ն:

Մինչև ապրիլի 15-ն աշխատանքային խումբը կպատրաստի առաջարկներ «բաց կառավարության» աշխատանքի գերակա ուղղությունների վերաբերյալ: