AM
9 Փետրվար 2012 - 10:04 AMT

Հրապարակվել են իր ելույթները փորձող Ադոլֆ Հիտլերի լուսանկարները

Հրապարակվել են անսպասելի լուսանկարներ. նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերը պատկերվել է իր ատելությամբ լի մենախոսությունները փորձելիս:

9 լուսանկարներն արվել են նրա անձնական լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանի կողմից, որպեսզի ցույց տան Հիտլերին, թե ինչ տեսք ունի նա հանդիսատեսի առաջ: Հիտլերը դիտել է լուսանկարները և որոշել, թե ժեստիկուլյացիայի որ տարրերը կարելի է ներառել, որը՝ ոչ: Նացիստական առաջնորդն ավելի ուշ արգելել է այդ լուսանկարների հրապարակումը, որոնք «նվաստացնում են նրա արժանապատվությունը»: