Ըստ ԱՄՆ ՌԾՈՒ նավերի ու սուզանավերի մարտավարական ու տեխնիկական տվյալների, Պարսից ծոցում ու մերձակա շրջանում Պենատգոնն ունի «Տոմոհավկ» տիպի
ավելի քան 320 թևավոր հրթիռ, որոնք կարող են նշանակետերի հարվածել Իրանի ողջ տարածքում, գրում է Ինտերֆաքսը:
Ապրիլի սկզբին, երբ տարածաշրջան կժամանի ևս մեկ ավիակիր հարվածային խումբ, թևավոր հրթիռների քանակը կհասնի 430-ի, որոնց հեռահարությունը կազմում է 1,6 հազար կիլոմետր:





