AM
9 Փետրվար 2012 - 12:38 AMT

Այսուհետ ինդոնեզացի պաշտոնյաների աշխատավարձերը կստանան նրանց կանայք

Ինդոնեզական իշխանությունները ամուսնացած պաշտոնյաների աշխատավարձերը փոխանցելու են նրանց կանանց բանկային հաշիվներին` արտամուսնական կապերը կանխելու համար:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կանայք գանգատվում էին, որ իրենց ամուսինները թաքցնում էին իրենցից գումարի չափը, գրում է BBC-ին:

Կանայք իրենց ամուսիններին կասկածում էին դավաճանության մեջ:

Նորամուծությունը իգական սեռի պաշտոնյաների վրա չի տարածվում: