AM
9 Փետրվար 2012 - 13:23 AMT

ՌԴ ԱԳՆ. Սիրիայի ներքին հակամարտությունը քաղաքացիական պատերազմի է հանգեցրել

Սիրիայի ներքին հակամարտությունը քաղաքացիական պատերազմի է հանգեցնել, սիրիացիներն իրենք պետք է պայմանավորվեն արյունահեղությունը դադարեցնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Բարդ ներքին հակամարտություն է, որը կարող է վերաճել քաղաքացիական պատերազմի, որը Ռուսաստանը չէր ցանկանա թույլ տալ: Ուստի մենք անհրաժեշտ խաղաղարար միջոցառումներ ենք իրականացնում»,-ասել է Լուկաշևիչը Մոսկվայում կայացած ճեպազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Դա հեղափություն չէ , հավատացեք: Դա ներքին հակամարտություն է, սիրիացիներն իրենք պետք է պայմանավորվեն արյունահեղությունը դադարեցնելու համար բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է նա: Ըստ նրա, Սիրիայի ղեկավարությունը պատրաստ է դրան: