AM
9 Փետրվար 2012 - 13:46 AMT

Թուրքական ընդդիմությունը կարծում է, որ արժանի չէ ներկա ղեկավարությանը

Թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Ղըլիջարօղլուն հայտարարել է, որ Թուրքիան արժանի չէ նման ղեկավարության: Ինչպես հաղորդում է Haber Turk-ը, Ղըլիջարօղլուն նշել է, որ Թուրքիան վատ է ղեկավարվում: «Այսօր ԺՀԿ ղեկավարին հրավիրում են ցուցմունքներ տալու, վաղը ձերբակալվում է գլխավոր շտաբի պետը: Ինչպիսի՞ երկրում ենք մենք ապրում: Հարևանների հետ լարված հարաբերություններ են, երկրի քաղաքացիները հանգիստ չունեն: Թուրքիան արժանի չէ նման ղեկավարության»: