Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների շարքը խափանումներ է առաջացրել Իրանի կողմից սննդամթերքի ներկրման գործում, ինչպես նաև նպաստել է գնաճին:
Նախորդ շաբաթ դադարեցվել է արմավենու յուղի ներկրումը Մալայզիայից, քանի որ իրանական բանկերը չեն կարողացել վճարել ըստ պայմանագրի նրանց հետ տրանզակցիաների իրականացման դադարեցման արգելքի պատճառով:
Շատ ավելի լուրջ են բրնձի հետ ծագած խնդիրները, որը կազմում է պարսկական սննդակարգի հիմքը: Իրանցիները տարեկան մոտ 40 կգ բրինձ են ուտում, բրնձի 45 տոկոսը ներկրվում է:
Իրանը դժվարություններ ունի նաև եգիպտացորենի ներկրման հարցում: Մսի գինն աճել է երեք անգամ՝ հասնելով 30 դոլարի մեկ կիլոգրամի դիմաց:





