Ուրբաթ իրանական Կիրման նահանգի Կիյանշեհր քաղաքի մերձակայքում տեղի է ունեցել 3.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է IRNA գործակալությունը:
Թեհրանի գեոֆիզիկայի ինստիտուտի սեյսմիկ կենտրոնի տվյալներով, երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 01:16: Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվում:





