AM
10 Փետրվար 2012 - 06:52 AMT

ԱՄՆ-ում կկառուցեն երկու նոր ատոմային ռեակտորներ

ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովը 1978-ից ի վեր առաջին անգամ հաստատել է նոր ատոմային ռեակտորների կառուցման պլանը: Այդ մասին փետրվարի 9-ին հաղորդում է Ռոյթերսը:

Նոր ռեակտորները կկառուցվեն ներկա պահին գործող «Վոգտլ» ԱԷԿ-ում: Կառուցման և գործարկման աշխատանքները կայանի օպերատոր Southern Co.-ի համար կարժենան մոտավորապես 14 մլրդ դոլար: Ռեակտորների գործարկումը նախատեսված է 2016-ին և 2017-ին: