AM
10 Փետրվար 2012 - 06:55 AMT

Խորհրդարանական ընտրություններն Ալժիրում տեղի կունենան մայիսի 10-ին

Խորհրդարանական ընտրություններն Ալժիրում տեղի կունենան մայիսի 10-ին մեկ փուլով, հեռուստաուղերձում հայտարարել է Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մենք սկսում ենք քաղաքական բարեփոխումների նոր փուլը օրենսդիր մարմնի ընտրություններից»,-հայտարարել է Բուտեֆլիկան:

Ըստ նրա, իշխանություներնա անում են հնարավորը, երաշխավորելու համար ընտրությունների թափանցիկությունը:

Քվեարկությանը կարող են հետևել օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

35-միլիոնանոց բնակչությամբ այդ երկրում շուրջ 20 տոկոսը ապրում է աղքատության շեմից այն կողմ:

Ընտրությունների հիմնական ինտրիգը կլինի իսլամիստների ու աշխարհիկ ուժերի դիմակայությունը: