2012-ի արդյունքներով սպառազինությունների ռուսական արտահանումը Ռուսաստանի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (ՌՏՎԿ) կանխատեսումներով կգերազանցի 14 մլրդ դոլարը, ուրբաթ օրը հայտնել է ՌՏՎԿ-ն:
Կենտրոնի տվյալներով, 2012-ին Սու-50 ընտանիքի 50 կործանարարներ առաքվելու են Հնդկաստան, Վիետնամ, Ալժիր, Ինդոնեզիա և Ուգանդա: Կենտրոնի տվյալներով, ուղղաթիռների ամենամեծ մատակարարումները գնալու են Հնդկաստան, Ադրբեջան և Աֆղանստան:
Հակաօդային պաշտպանության համակարգերն առաքվելու են Ալժիր, ԱՄԷ և Սիրիա:





