AM
10 Փետրվար 2012 - 07:12 AMT

Սիրիացի զինվորականները պատրաստվո՞ւմ են քիմիական զենք կիրառել ապստամբների դեմ

Փետրվարի լույսի 10-ի գիշերը սիրիական բանակի տանկերը մոտեցել են Հոմս քաղաքին և շրջապատել այն: Ըստ ականատեսների, Բաշար Ասադին հավատարիմ զորքերը հարձակման հրամանի են սպասում:

Նախորդ օրվա ընթացքում բախումներում զոհվել է մոտ 120 մարդ, մոտ 110 նրանցից՝ Հոմսում:

Նախօրեին իսրայելյան «Հաարեցը» հայտնել էր, թե սիրիացի զինվորականները պատրաստ են ապստամբների դեմ քիմիական զենք կիրառել:

Այդ վարկածի օգտին է վկայում նաև այն փաստը, որ բանակային որոշ ստորաբաժանումների հակագազեր են բաժանել:

Բանակը դիմել է Հոմսի բնակիչներին՝ կոչ անելով նրանց չմասնակցել ցույցերին, մնալ տանը «սեփական կյանքը չվտանգելու համար»: