ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է,որ փետրվարի 10-ի ժամը 11.10-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները, Սևանի և Մարտունու ճանապարհները, Արագածոտնի մարզում` Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները:
Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք տարածաշրջաններում առկա է քամու ուժգնացում, ձնաբքի վտանգ:
Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով որոշ ճանապարահատվածներ դժվարանցանելի են, ինչպես նաև` Մեղրի-Երևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ը: Կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է տրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների և այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում:
Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար:





