AM
10 Փետրվար 2012 - 07:31 AMT

Անոմալ ցրտերի պատճառով Գերմանիայում սկսել են շահագործել է ԱԷԿ-ի ռեզերվային ռեսուրսները

Անոմալ ցրտերի պատճառով Գերմանիայի կառավարությունը սկսել է շահագործել է ԱԷԿ-ի ռեզերվային ռեսուրսները այս ձմեռվա ընթացքում արդեն երկրորդ անգամ, հայտնում է «Վեստին»:

Քայլն արտասովոր է, քանի որ ԳԴՀ իշխանությունները հրաժարվել էին ատոմային էներգետիկայի շահագործումից: Նման որոշում կայացվել էր ճապոնական «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի վթարից հետո:

Նախորդ ամռանը դադարել էին գործել միանգամից 9 գերմանական ռեակտորներ: Սակայն խիստ ցրտերի պատճառով դրանց աշխատանքը դարձյալ վերականգնվել է: