Սիրիայի ազգային խորհուրդը Սիրիայի մայրաքաղաք Դոհայում կհավաքվի իշխանությունների դեմ գործողությունների մարտավարություն մշակելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ուրբաթ օրը մեկնարկող բանակցությունները կծավալվեն Սիրիայում ստեղծված իրավիճակի ու ապստամբներին աջակցության շուրջ, նշում է հեռուստատեսությունը՝ հղում անելով խորհրդի ներկայացուցիչներն:
Սիրիայի ազգային խորհուրդը միավորում է ընդդիմադիր խմբավորումներին: Նրան սատարում են ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Թուրքիան ու մի շարք եվրոպական երկրներ:





