Լիբիայի իշխանությունները վտարել են Սիրիայի դեսպանին ու դեսպանատան անձնակազմին ի նշան համերաշխության սիրիացի ժողովրդի հետ, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Լիբիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիայի դեսպանը նախօրեին կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ առաքելությունը պետք է Լիբիան լքի 72 ժամում:





