Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխը՝ Էթնան, որը գտնվում է իտալական Սիցիլիա կղզում փետրվարի լույս 9-ի գիշերը վերսկսել է իր ակտիվությունը: Ինչպես հայտնում են օտարերկրյա ԶԼՄ-ները, 2012թ. առաջին ժայթքումը տեղի ունեցավ նախորդից 50 օր անց: Երբեմն այդ ժայթքումները տևում են մի քանի օր, փակվում է Կատանիա քաղաքի օդանավակայանը: Այս անգամ կրճատվել է չվերթերի քանակը:
Ժամանակավորապես փակվել է Պալերմոյի օդանավակայանը: Էթնան իր գոյության ընթացքում ժայքել է արդեն 200 անգամ, առաջին հայտնի ժայթքումը գրանցվել է 1226թ. մ.թ.ա:





