Սերբիայի իշխանություններն աննախադեպ ցրտերի պատճառով հաջորդ շաբաթը կարող են ոչ աշխատանքային հայտարարել, հայտնում է Gazeta.ru-ն:
Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Սերբիայի ՆԳՆ ղեկավար Ւվիցա Դաչիչը, կառավարությունը դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը: Ըստ Դաչիչի, գլխավոր խնդիրը էներեգահամակարգի ծանրաբեռնվածությունն է:
Երկուշաբթվանից երկրում փակ են բոլոր դպրոցները ու ուսումնական հաստատությունները: Նախագահ Թադիչը հայտնել է, որ ամենաչքավոր ընտանիքները կազատվեն էլեկտրաէներգիայի վարձից: Հանցագործությունների քանակը Սերբիայում ցրտաշունչ եղանակի պատճառով նվազել է 40 տոկոսով:





