Եգիպտոսի Զինված ուժերի Գերագույն խորհուրդը հայտարարել է մի շարք քաղաքներում լրացուցիչ ստորաբաժանումներ ու զրահատեխնիկա տեղակայելու պատրաստակամության մասին՝ Մուբարաքի հրաժարականի տարելիցի շեմին: Մեկ տարի անց զինվորական կառավարությունը նախկինի պես իշխանության ղեկի մոտ է, իսկ Թահրիր հրապարակում կրկին վրաններ են խփվել: 2011թ. փետրվարի 11-ի հեղափոխության ակտիվիստները կոչ են անում համընդհանուր գործադուլ սկսել:
Նրանք պահանջում են ղեկավարության անհապաղ հրաժարականը: Նման կոչով է հանդես գալիս նաև «Մահմեդական եղբայրներ» շարժումը: Նրանց ստեղծած Ազատության ու արդարության կուսակցությունը հավաքել է տեղերի 40 տոկոսը Եգիպտոսի խորհրդարանում: Ըստ «Մահմեդական եղբայրների», 74 ֆուտբոլի երկրպագուների մահը Պորտ Սաիդում ցույց տվեց, որ ԶՈւ Գերագույն խորհուրդը ի զորու չէ վերահսկելու իրավիճակն ու ապահովելու անվտանգությունը երկրում, հայտնում է Euronews-ը:





