Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կրկին կոչ է անում Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս հրավիրել:
«Մեզ հարկավոր է միջազգային պլատֆորմ ցուցադրելու համար համերաշխությունը Սիրիայի ժողովրդի հետ՝ սպանությունների ու արյունահեղության դեմ»,-ասել է նա ԱՄՆ մայրաքաղաքում՝ ելույթ ուենալով Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում:
Ակնկալվում է, որ Դավութօղլուն այցի շրջանակներում հանդիպելու է նաև պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:





