AM
10 Փետրվար 2012 - 09:30 AMT

Բելգիայում 4 մարդ սառնամանիքի զոհ է դարձել

Բելգիայում 4 մարդ սառնամանիքի զոհ է դարձել, հայտնում է RTL հեռուստաալիքը:

90-ամյա կինը մահացել է ցրտահարությունից ֆրանսալեզու Վալոնիայում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Երեք մյուս մահացու դեպքերը տեղի են ունեցել Ֆլանդրիայում: Գիշերը Բելգիայում գրանցվել է մինուս 10 աստիճան:

Բելգիայի ԶԼՄ-ները հայտնում են, որ Եվրոպայում արդեն ցրտի զոհ է դարձել մոտ 500 մարդ: Հիմնականում դրանք կացարան չունեցող մարդիկ են: