Հունվարին արտահանման ծավալը Չինաստանից նվազել է վերջին երկու տարում առաջին անգամ, ստիպելով դիտորդներին կրկին մտածել համաշխարհային ֆինանսական խնդիրների ազդեցության մասին երկրի տնտեսության վրա:
Արտահանումը նվազել է 0,5 տոկոսով նախորդ տարվա հունվարի համեմատ, առաջին հերթին գլոբալ պահանջարկի նվազեցման պատճառով:
Ներկրումը կրճատվել է 15,3 տոկոսով, ինչը ստիպում է տնտեսագետներին զգուշանալ ներքին պահանջարկի կրճատումից, քանի որ ներքին պահանջարկի աճը կնպաստեր արտահանման նվազեցման փոխհատուցմանը և կհավասարակշռեր տնտեսությունը, հայտնում է BBC-ին:





