Ռուսաստանի ԱԳՆ-ն ի դեմս փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի մեղադրել է արևմտյան երկրներին Սիրիայի ընդդիմությանը սադրելու մեջ», քանի որ Սիրիայի իշխանություններն, ըստ նրա պատրաստ են բանակցությունների, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ռյաբկովը հայտարարել է, որ Սիրիայում կատարվող իրադարձությունների պատասխանտուները նրանք են, ով «ունենալով ընդդիմության վրա ազդեցության լծակներ, չի կարողանում սաստել նրան ու պահանջել, որ այն իրական երկխոսություն սկսի»:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ կազմակերպել Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության միջև, սակայն ընդդիմադիրները հրաժարվել են հանդիպումից:
«Մենք ամեն ինչ անում ենք վատթարագույնից խուսափելու համար»,-ասել է Ռյաբկովը:
Ռյաբկովի հայտարարությունը կապված է արևմտյան երկրների կողմից հնչող քննադատության հետ, որոնք հանդիմանում են Ռուսաստանին ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևը արգելափակելու համար:





