Սիրիան պահանջել է լիբիացի դիվանագետներից առաջիկա երեք օրերի ընթացքում լքել երկիրը, ուրբաթ օրը հաղորդել է ՄԵՆԱ տեղեկատվական գործակալությունը, մեջբերելով Սիրիայում Լիբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդելազիմ Հարշուֆի հայտարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նախօրեին Լիբիայի ԱԳՆ-ն 72 ժամ է տվել Սիրիայի դիվանագիտական առաքելությանը և նրա այլ աշխատողներին, որպեսզի նրանք լքեն երկիրը:





