AM
10 Փետրվար 2012 - 11:15 AMT

Թուրքական հետախուզության նախկին ղեկավարները կձերբակալվեն

Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության նախկին ղեկավար Էմրե Թաների և նրա նախկին տեղակալ Աֆետ Գյունեշի կալանքի մասին: Ստամբուլի անվտանգության վարչությունը նրանց մեղադրում է քուրդ անջատողականների հետ դավադրության և արգելված Քուրդիստանի աշխատանքային կուսակցությանը (PKK) հակազդելու անփութության մեջ, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը: