Սիրիական տանկերը սկսել են Հոմս քաղաքի գրոհը, իսկ հետևակը զննում է ամեն մի շենքը, հայտարարել է Սիրիայի մարդու իրավունքների գծով դիտորդական խորհրդի ղեկավար Ռամի Աբդուրահմանը AFP գործակալությանը:
«Տանկերը մտել են Ինշաատ: Բոլոր թաղամասերում, ուր հասել են զորքերը, այդ թվում Բաբա-Ամր և Հալիդիա թաղամասերում, հումանիտար իրավիճակը շատ բարդ է… Սնունդն ու դեղորայքը չի բավարարում»,-ասել է նա, հայտնում է Ինտերֆաքսը:





