Աթենքի Սինտագմա հրապարակում ագրեսիվ տրամադրված երիտասարդների խմբերի և ոստիկանական հատուկ նշանբակության ջոկատի միջև արհմիությունների ցույցերի ժամանակ տեղի են ունեցել բախումներ: Տուժածների և ձերբակալվածների մասին չի հաղորդվում, ուրբաթ օրը հայտնում է տեղի ոստիկանությունը:
Փակ դեմքերով երիտասարդները ոստիկանների վրա շպրտել են քարեր և հրկիզվող խառնուրդով շշեր: Ոստիկանությունն ի պատասխան կիրառել է արցունքաբեր գազ, գրում է ՌԻԱ Նովոստին:





