Ձնահյուս է տեղի ունեցել Աջարիայի Խելվաչաուրի շրջանի Քիրնատի գյուղում փետրվարի լույս 10-ի գիշերը: Ձնահյուսի արդյունքում տուժածներ չկան, «Նովոստի Գրազիի» գործակալությանն է հայտնել գյուղական վարչակազմի ղեկավար Նարիման Աբաշիձեն:
«Ձնահյուսն իջել է բնակելի տան ետևում և վնաս չի հասցրել: Դեպի գյուղ տանող բոլոր ճանապարհները փակ են»,-ասել է Աբաշիձեն:
«Ձյան առատ տեղումների պատճառով մաքրման աշխատանքներ իրականացնելն առայժմ անհնար է»,-ասել է նա:
Հունվարի կեսից Վրաստանում սաստիկ ցուրտ և ձյունառատ եղանակ է հաստատվել:





