AM
11 Փետրվար 2012 - 06:08 AMT

Քադդաֆիի որդիներից մեկը նախազգուշացրել է Լիբիայում անխուսափելի ապստամբության մասին

Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադդաֆիի որդիներից մեկը՝ Սաադին, նախազգուշացրել է Լիբիայում անխուսափելի ապստամբության մասին, ուրբաթ օրը հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները՝ մեջբերելով նրա հարցազրույցը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին:

«Դա չի լինի ընդվզում, որը կսահմանափակվի Լիբիայի որոշ շրջաններով: Այն կընդգրկի Լիբիայի բոլոր մասերը: Լիբիայի բոլոր շրջանները կդառնան այդ նոր ժողվորդական ապստամբության վկաները: Լիբիացի ժողովուրդը պետք է ըմբոստանա ընդդիմադիրների և վատթարացող իրավիճակի դեմ: ԺԱԽ-ը լեգիտիմ մարմին չէ և չի վերահսկում ընդդիմադիրներին»: