AM
11 Փետրվար 2012 - 06:40 AMT

ՌԴ Պետդումա. ՄԱԿ բանաձևի նախագիծը «մոլորեցնում է», ինչպես Լիբիայի դեպքում

Սիրիան ու Ռուսաստանը սերտ կապեր ունեն, որոնք հաստատվել են դեռ ԽՍՀՄ ժամանակ: Սակայն վետոն, որ դրել են Մոսկվան ու Պեկինը ՄԱԿ ԱԽ Սիրիայի վերաբերյալ բանաձևի վրա, ավելի շուտ վերաբերում է Լիբիային, քան Սիրիային: Նման կարծիք է ստեղծվում, երբ ծանոթանում ես ՌԴ Պետդումայի Սիրիայի վերաբերյալ արված հայտարարությանը:

Փաստաթղթում ասվում է, որ ՄԱԿ բանաձևի նախագիծը «մոլորեցնում է», ինչպես Լիբիայի դեպքում: Այդպիսով Ռուսաստանը ցուցադրում է, որ չի ցանկանում ստորացված լինել, իչպես Լիբիայի դեպքում:

Դումայի հայտարարության ամենահետաքրքիր մասն այն է, որ նշվում է բռնությունը երկկողմանի կարգով դադարեցնելու անհրաժեշտությունը, այն դեպքում երբ Արևմուտքը մշատպես խոսում է զինված դիմակայության մասին ռեժիմին և չի հորդորում ապստամբներին զենքը վայր դնել: