Սիրիական զորքերը ուրբաթ օրը բախման մեջ են մտել նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդների հետ Դամասկոսի հյուսիսում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ականատեսներին ու ընդդիմության ակտիվիստներին:
Ընդդիմության մի քանի մարտիկներ սպանվել են ու վիրավորվել, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Այլ մանրամասներ չեն բերվում:
Ինչպես նշում է «Ռոյթերսը», մոտ 4 ժամ շարունակվող մարտը ամենամոտն էր Դամասկոսի կենտրոնին հակակառավարական ելույթների 11 ամիսների ընթացքում:





