Թուրքմենստանում այսօր հայտարարվել է «լռության օր» փետրվարի 12-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, երկրում ընտրություններ անցկացնելու համար ստեղծվել են 2307 ընտրատեղամասեր և ևս 29 բաց են արտասահմանում երկրի դիվանագիտական ներկայացուցչություններում:
Թուրքմենստանի նախագահի ընտրություններն իրականացվում են համընդհանուր, հավասար և ուղիղ ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ: Ընտրված է համարվում այն թեկնածուն, ով ստացել է ընտրողների ձայների կեսից ավելին:





